Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Հասկացեք այլոց

Հասկացեք այլոց
29.06.2025 | 21:59
Հունիսի 30
ՈՒր գնում եք, ուրախությունը ձեզ հետ ունեցեք:
Դուք շատ օրհնված եք: Դուք շատ եք օրհնում: Օրհնության անսպառ պաշարներ են սպասում ձեզ` նաև գալիք տարիներին ու ամիսներին: Բայց ամեն մի օրհնություն պարտավոր եք ուրիշներին էլ փոխանցել:
Սերը կարող է Աստծո փոխանցումով շրջել ու անցնել ողջ աշխարհը` հաղորդվելով մեկից մյուսին:
Միքիչ արևի լույս ծագեցրու մեկի սրտին. այդ մեկը զվարթանալով` իր ուրախությունը կփոխանցի ուրիշին. և այսպես, Իմ կենսատու ու ուրախարար պատգամը կփոխանցվի մեկից մյուսին:
Այս ժամանակի մեջ փոխանցողներ եղեք. նախ դուք լցվեք սիրով ու քնքշությամբ, ապա զվարթություն հաղորդեք բոլորին:
Սիրեք բոլորին:
Եթե կարողանաք միշտ հասկանալ ու ընկալել այլոց, ապա չեք կարող չսիրել նրանց:
Անտեսվածի, բթամիտի, մեղավորի, դատապարտվածի ու թշվառի մեջ էլ աշխատեք Ինձ տեսնել:
Տեսեք Ինձ նաև մանկան ծիծաղի մեջ, այրերի ու կանանց հարաբերության մեջ:
Դիտվել է՝ 705

Մեկնաբանություններ